Շրջանառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում են անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները։Այս որոշմամբ կարգավորվում են այն ծառայությունները, որոնք ենթադրում են էքստրեմալ ռիսկեր՝ օրինակ՝ օդապարիկներով և պարաշյուտով թռիչքներ, քվադրոցիկլով, ջրագնացով, լեռնային հեծանիվներով տեղաշարժ, ռաֆտինգ, ժայռամագլցում, բունջի-ջամփինգ, ջրասուզում, 3 աստիճան կամ ավել թեքություն ունեցող զիփլայն,լեռնադահուկային սպորտաձևերի կազմակերպում և այլ նմանատիպ գործունեություններ։
Հայաստանի Հանրապետությունում առաջարկվում են փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում, որոնք նախատեսում են աշխատանքային իրավունքների պաշտպանության այլընտրանքային տարբերակ:
Հայաստանի Հանրապետությունում կառավարության որոշման նախագծով  նախատեսվում է ամբողջությամբ թվայնացնել քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացները։Առաջարկվող համակարգով, դիմորդները քաղաքացինություն ստանալու կամ դադարեցնելու դիմումները կներկայացնեն միայն էլեկտրոնային եղանակով՝ բացելով օգտահաշիվ և անցնելով նույնականացման գործընթաց: 
Հայաստանում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է փուլային սկզբունքով ներդնել պարտադիր համապարփակ առողջության ապահովագրության համակարգ։ Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված հատուկ հիմնադրամըկկազմակերպի բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ համագործակցությունը և կվճարի ապահովագրական հատուցումները։Ծառայությունների Փաթեթ և Վճարներ
ԷլՈւայ իրավաբանական գրասենյակն ուրախ է հայտնել, որ մեր կառավարիչ գործընկեր Լիանա Յորդանյանը ելույթ ունեցավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» վերապատրաստման և մենթորության ծրագրի ժամանակ։
Թափանցիկության բարձրացմանն ուղղված համաշխարհային ջանքերի աճին զուգընթաց, իրական շահառուի բացահայտումը կարգավորող մարմնի ուշադրության կենտրոնում է: Ահա Հայաստանի և ԱՄՆ-ի պահանջների համառոտ ակնարկը.Հայաստան2021 թվականից ի վեր Հայաստանում որոշակի ընկերություններ պարտավոր էին բացահայտել իրենց իրական շահառուներին, որոնց շրջանակն ընդլայնվեց 2022 թվականին, և 2023 թվականից պահանջը վերաբերեց բոլոր կազմակերպություններին: Տեղեկությունը ներկայացվում է Իրավաբանական անձանց պետական ​​ռեգիստր և հասանելի է հանրությանը:ԱՄՆ
Եվրոպական Միությունը քայլեր է ձեռնարկում դեպի տվյալների ավելի մեծ թափանցիկություն և նորարարություն՝ ԵՄ Տվյալների մասին օրենքով, որը կիրառվելու է 2025 թվականի սեպտեմբերի 12-ից, և որոշակի դրույթներ կիրառվելու են ավելի ուշ փուլերում: Այս օրենքը կարգավորում է ինչպես անձնական, այնպես էլ ոչ անձնական տվյալները:Հիմնական պահանջները ներառում են. 1. Տվյալների փոխանակման բարելավում 2. Տվյալների հասանելիություն ըստ կանխորոշման և նախագծման 3. Օգտատիրոջ թափանցիկություն: