Հայաստանում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է փուլային սկզբունքով ներդնել պարտադիր համապարփակ առողջության ապահովագրության համակարգ։ 

Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված հատուկ հիմնադրամըկկազմակերպի բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ համագործակցությունը և կվճարի ապահովագրական հատուցումները։

Ծառայությունների Փաթեթ և Վճարներ

  • Ծառայությունների շրջանակը: Ապահովագրված անձինք կստանան փաթեթ, որը կներառի խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական և դեղորայքային ծառայություններ։
  • Ապահովագրավճարը։ Ապահովագրական փաթեթից օգտվելու նպատակով պետական բյուջե վճարվող պարտադիր տարեկան վճարը կկազմի 120,000-ից մինչև 164,400 ՀՀ դրամ։
  • Ապահովագրավճարի վերադարձ: Ֆիզիկական անձի վճարած ապահովագրավճարը վերադարձվում է եկամտային հարկից՝ Կառավարության սահմանած չափով՝ ըստ ըստ եկամուտների հայտարարագրի։