Լիանա Յորդանյանը իրավաբանական ոլորտում մեծ փորձ ունի, աշխատելով ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում՝ իրավաբանական գրասենյակներում և կազմակերպություններում: Նրա մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են գաղտնիությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և տեխնոլոգիական իրավունքը։ Լիանան նաև ունի կորպորատիվ և առևտրային իրավունքի, բազմամիլիոն դոլար արժողությամբ անդրսամանային գործարքների, միացումների և ձեռքբերումների, բարդ առևրային բանակցությունների վարման, ինչպես նաև դատական ներկայացուցչություն հարուստ փորձ տարբեր ոլորտներում։  Նա տրամադրել է խորհրդատվություն մի շարք խոշոր բիզնեսների, գլոբալ կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, բարեգործական հիմնադրամների, օտարերկրյա ներդրողների, միջազգային հաճախորդների և բաժնետերերի: Լիանան խորհրդատվություն է տրամադրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Համաշխարհային բանկին օրենքի նախագծի մշակման վերաբերյալ։ Նա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և Հայաստան 2041 հիմնադրամի խորհրդի անդամ է եղել: Լիանա փաստաբան է՝ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ, ինչպես նաև հավաստագրված տեղեկատվության գաղտնիության մասնագետ (CIPP/E) Եվրոպայում և Գաղտնիության մասնագետների միջազգային ասոցիացիայի (IAPP) անդամ: Լիանան իրավագիտության մագիստրոսի (LL.M.) աստիճան է ստացել Բոստոնի համալսարանից, իրավագիտության մագիստրոսի աստիճան (LL.M.) Հայաստանի Ամերիկյան համալսարանից և իրավագիտության բակալավրի աստիճան Երևանի պետական ​​համալսարանից: