ԷլՈւայ իրավաբանական գրասենյակը առաջարկում է բազմաբնույթ հարցերի վարեբերյալ իրավաբանական ծառայություններ՝ գտնելով լավագույն և նորարական լուծումներ բարդ իրավական խնդիրների համար: ԷլՈւայ իրավաբանական գրասենյակը մասնագիտացված է գաղտնիության, անձնական տվյալների պաշտպանության, արհեստական բանականության և տեխնոլոգիաների իրավունքի ոլորտում։ Մենք խորհրդատվություն ենք տրամադրում անձնական տվյալների, տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգտագործման հետ կապված իրավական հարցերի վերաբերյալ, ներառյալ գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության համապատասխանության, տեխնոլոգիական գործարքների և միջսահմանային տվյալների փոխանցումների վերաբերյալ։ Մեր ավելի լայն գործունեությունը ներառում է կորպորատիվ և առևտրային իրավունքը, միացումները և ձեռքբերումները, մտավոր սեփականությունը, օտարերկրյա ներդրումները, ֆինանսական ծառայությունները, աշխատանքային իրավունքը և բարդ միջսահմանային գործարքները։ Համադրելով հայկական և ամերիկյան իրավաբանական փորձը՝ ԷլՈւայ իրավաբանական գրասենյակը տրամադրում է գործնական և բիզնեսին միտված իրավաբանական խորհրդատվություն՝ յուրաքանչյուր հաճախորդի նպատակներին և կարիքներին համապատասխան։ Մենք սերտորեն համագործակցում ենք մեր հաճախորդների հետ՝ խորությամբ հասկանալու նրանց բիզնեսը, բացահայտելու իրավական և կարգավորող ռիսկերը և առաջարկելու արդյունավետ իրավական լուծումներ, որոնք օգնում են նրանց ապահով գործել, զարգանալ և նորարարություններ իրականացնել։ Մենք առաջարկում ենք հատուկ փաթեթներ սթարթափների համար։ Ծառայությունները մատուցվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
