2025 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը ընդունեց N 1765-Ն որոշումը`սահմանելով զբոսաշրջային ավտոբուսների որակավորման նոր իրավական կարգավորումներ։ Նոր կարգավորումները նպատակ ունեն բարձրացնել զբոսաշրջային փոխադրումների անվտանգությունը, ծառայությունների որակը, ինչպես նաև ոլորտը համապատասխանեցնել միջազգային չափանիշերին։Որոշման հիմնական դրույթներն ուժի մեջ են մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:Արդեն շահագործվող զբոսաշրջային ավտոբուսները պետք է առաջին անգամ որակավորում անցնեն մինչև 2027 թվականի ապրիլի 1-ը:
Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման նախագծով ներդրվում է պետություն–մասնավոր գործընկերության ծրագիր, որով ֆիզիկական անձանց կտրամադրվի հետվճար՝ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգով և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների համակարգով իրականացվող անկանխիկ գործարքների դիմաց։Ծրագրի նպատակն է խթանել անկանխիկ վճարումների կիրառումը և բարձրացնել ֆինանսական տեխնոլոգիաների նկատմամբ հանրության իրազեկվածությունը՝ միաժամանակ խրախուսելով ԱՐՔԱ վճարային գործիքների օգտագործումը։
Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը արագորեն զարգանում է. նոր սթարթափեր են ստեղծվում, ընդլայնվում և միջսահմանային համագործակցություն են ծավալում: Մինչ ականատես ենք լինում ոլորտի արագ աճին, իրավական ասպեկտները հաճախ անտեսվում են: Արդյունքում, շատ սթարթափեր անտեղյակ կերպով ենթարկվում են ռիսկերի, որոնք ի հայտ են գալիս ավելի ուշ, հատկապես շուկա մուտք գործելու, ներդրողների կողմից իրավական համապատասխանության գնահատման (due diligence) կամ վեճերի ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին (HPC) հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի նախագիծը: Նախագծով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և կազմակերպություններին հնարավորություն կտա անվճար օգտվել Amazon Web Services (AWS) հարթակում հասանելի բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներից՝ GPU, CPU, RAM և Storage։ Ռեսուրսների արժեքն ամբողջությամբ սուբսիդավորվում է։
Շրջանառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ նախագծերը, որոնք կարևոր են Հայաստանում վերակազմակերպում նախատեսող ընկերությունների համար։Նախագծով նախատեսվող հիմնական լրացումըՄիացման, միաձուլման կամ առանձնացման դեպքում փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը պետք է նաև դրույթներ պարունակեն փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման օրվանից մինչև վերակազմակերպված համարվելու պահն ընկած ժամանակահատվածում.
Շրջանառվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով սահմանում է կադաստրային քարտեզներում անշարժ գույքի սխալների ուղղման նոր և ավելի հստակ կարգավորումներ:Կարգավորվում է այն դեպքերը, երբ գրանցված տվյալները չեն համապատասխանում գույքի փաստացի իրավիճակին կամ հիմք հանդիսացած փաստաթղթերին։ Սխալները կարող են վերաբերել գծային չափերին, մակերեսի և երկրաչափական տեսքին, սահմանների տեղադրությանը, գույքի նպատակային նշանակությանը կամ սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկատվությանը։
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք առնչվում են կողակցի սեփականության իրավունքին և հետադարձ հիփոթեքի (reverse mortgage) կարգավորմանը՝ որպես նոր իրավական ինստիտուտ։
ՀՀ կառավարության որոշման նախագծով հաստատել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ընդունված աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը։
ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանվում են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող նոր չափորոշիչներ, որոնք միտված են ապահովելու քաղաքացիների առողջության պաշտպանությունը և մարզաառողջարարական գործունեության անվտանգ իրականացումը։Նախագիծը նախատեսում է․