2026 թվականի հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 970-Ն որոշումը՝ սահմանելով այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատում իրականացնող անձինք։

Այդ չափանիշներն են.

  1. Բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատում կարող են իրականացնել միայն աուդիտորական կազմակերպությունները։ 
  2. Աուդիտորական կազմակերպությունը պետք է նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով ունենա առնվազն 250 միլիոն ՀՀ դրամի հասույթ աուդիտորական ծառայություններից։ 
  3. Անկախությունն ապահովելու նպատակով գնահատողը վերջին երեք տարիների ընթացքում չպետք է ծառայություններ մատուցած լինի՝ 
  • գնահատման պատվիրատուին, 
  • այն ընկերությանը, որի արժեթղթերը գնահատվում են, կամ 
  • այդ ընկերությունների բաժնետերերին կամ անդամներին։

Այս նոր կարգավորման նպատակն է բարձրացնել բաժնետոմսերի և արժեթղթերի գնահատման անկախությունը, հուսալիությունը և թափանցիկությունը՝ այն դեպքերում, երբ օրենքով պահանջվում է կամ հնարավոր է իրականացնել շուկայական արժեքի գնահատում։

Ընկերությունները պետք է հաշվի առնեն այս նոր պահանջները անկախ գնահատող ընտրելիս։