Առևտրային/ոչ-առևտրային կազմակերության հիմնադրում
Մենք աջակցում ենք հաճախորդներին արագ և հուսալիորեն գրանցել իրենց իրավաբանական անձը Հայաստանում՝ տրամադրելով անհատականացված խորհրդատվություն ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններին: Մենք գործնական ուղեցույց են տրամադրում ձեր կազմակերպության ստեղծման համար՝ սկսած բիզնեսի կառուցվածքի ձևավորումից և հիմնադիր փաստաթղթերի կազմումից մինչև կանոնակարգերի պահպանումը:
Առևտրային/ոչ-առևտրային կազմակերության հիմնադրում
Մտավոր սեփականություն
Մենք պաշտպանում ենք ձեր գաղափարներն ու նորարարությունները՝ սկսած ապրանքային նշանի Հայաստանում և միջազգային գրանցումից մինչև հեղինակային իրավունքի պաշտպանություն և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն։ Մեր նպատակն է ապահովել ձեր իրավունքների պաշտպանությունը և առավելագույնի հասցնել ձեր մտավոր սեփականության արժեքը զարգացման յուրաքանչյուր փուլում։
Մտավոր սեփականություն
Իրավաբանական ծառայություններ սթարթափերի համար
Մենք առաջարկում ենք ամբողջական իրավաբանական փաթեթ՝ ձեր սթարթափի ստեղծման և ընդլայնման համար՝ սկսած իրավաբանական անձի հիմնադրմումից և բաժնետիրական համաձայնագրից մինչև մտավոր սեփականության պաշտպանություն, ֆինանսավորում և անձնական տվյալների պաշտպանություն: Հատուկ ձեռնարկատերերի համար մշակված անհատականացված լուծումներով` մենք աջակցում ենք ձեզ ապահովելու ամուր իրավական հիմքեր, որպեսզի դուք կարողանաք կենտրոնանալ նորարարության և աճի վրա:
Իրավաբանական ծառայություններ սթարթափերի համար
Կազմակերպության լուծարում
Կազմակերպության լուծարումը կարող է բարդ գործընթաց լինել: Մեր մասնագիտական իրավաբանական խորհրդատվությունը ապահովում է սահուն և իրավական նորմերին համապատասխան լուծարում՝ պաշտպանելով ձեր շահերը և նվազագույնի հասցնելով ռիսկերը:
Կազմակերպության լուծարում
Գաղտնիություն և տվյալների պաշտպանություն
Մենք տրամադրում ենք համապարփակ իրավաբանական աջակցություն գաղտնիության և տվյալների պաշտպանության հարցերով՝ ապահովելով համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և ԵՄ կանոնակարգերին, այդ թվում՝ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին (GDPR-ին): Մեր ծառայությունները ներառում են տվյալների պաշտպանության բոլոր ասպեկտները՝ համապատասխանության վերաբերյալ խորհրդատվությունից և աուդիտից մինչև գաղտնիության քաղաքականության, կանոնակարգրի և ծանուցումների մշակում: Մենք աջակցում ենք հաճախորդներին տվյալների փոխանցման և մշակման պայմանագրերի, աշխատողների անձնական տվյալների կառավարման և տվյալների սուբյեկտների իրավունքների պաշտպանության հարցերում՝ օգնելով կազմակերպություններին կառուցել վստահություն, նվազեցնել ռիսկերը և գործել վստահությամբ:
Գաղտնիություն և տվյալների պաշտպանություն
Միացումներ և գնումներ
Անկախ նրանից՝ դուք ձեռք եք բերում նոր ընկերություն, թե միավորվում եք գործընկերոջ հետ, առնչվում եք ռիսկերի հետ։ Մենք տրամադրում ենք համապարփակ իրավաբանական աջակցություն՝ սկսած իրավական համապատասխպանության ուսումնասիրությունից մինչև գործարքի բանակցություններ՝ ապահովելով ձեր գործարքի հաջողությունը։
Միացումներ և գնումներ
Կորպորատիվ իրավունք
Մենք տրամադրում ենք hամապարփակ կորպորատիվ իրավաբանական խորհրդատվություն՝ աջակցելու ձեր բիզնեսին աճի և գործունեության ցանկացած փուլում։ Հայաստանիկորպորատիվ իրավունքի խորքային գիտելիքները համադրելով միջազգային փորձի հետ՝ մենք ապահովում ենք գործնական, հուսալի և ռազմավարական իրավական լուծումներ։
Կորպորատիվ իրավունք
Անշարժ գույք
Մենք մատուցում ենք անշարժ գույքի հետ կապված բոլոր հարցերի համապարփակ իրավաբանական աջակցություն՝ սկսած ձեռքբերումներից և վաճառքներից մինչև կառուցում և վարձակալություն: Մենք ուղեկցում ենք հաճախորդներին բարդ գործարքների ընթացքում՝ ապահովելով համապատասխանությունը, նվազեցնելով ռիսկերը և կազմելով գործարքները երկարաժամկետ հաջողության համար:
Անշարժ գույք
Ֆինանսներ
Ճիշտ ֆինանսավորում ապահովելը էական նշանակություն ունի բիզնեսի աճի համար։ Մենք տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն ֆինանսավորման բոլոր տեսակների վերաբերյալ՝ վենչուրային կապիտալից մինչև պարտքային ֆինանսավորում՝ օգնելով ձեզ վստահորեն կատարել բարդ գործարքներ։
Ֆինանսներ
Բարեգործական կազմակերպություններ
Մասնագիտական իրավաբանական աջակցություն բարեգործական կազմակերպություններին ՝ ձեզ ուղեկցելով ստեղծման, կառավարման, իրավական համապատասխանության և ընթացիկ գործունեության ընթացքում։
Բարեգործական կազմակերպություններ
Կարգավորումներ և կառավարության հետ հարաբերություններ
Մենք տրամադրում ենք իրավական աջակցություն կարգավորող պահանջներին համապատասխանելու հարցում՝ օգնելով հաճախորդներին կողմնորոշվել բարդ օրենքների և քաղաքականությունների հարցում և արդյունավետ համագործակցել պետական մարմինների հետ: Անհրաժեշտ թույլտվությունների ստացումից մինչև կարգավորող ռիսկերի կառավարում՝ մենք ապահովում ենք, որ ձեր բիզնեսը գործի վստահորեն և արդյունավետորեն՝ իրավական պահանջների շրջանակներում։
Կարգավորումներ և կառավարության հետ հարաբերություններ
Օտարերկրյա ներդումներ
Օտարերկրյա շուկաներ մուտք գործելը կամ օտարերկրյակապիտալ ներգրավելը կարող է փոխակերպել ձեր բիզնեսը։ Մենք տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն օտարերկրյա ներդրումների վերաբերյալ՝ օգնելով ձեզ կողմնորոշվել բարդ կանոնակարգերում, կառավարել ռիսկերը և օգտվել գլոբալ հնարավորություններից։
Օտարերկրյա ներդումներ
Միջազգային առևտուր
Միջազգային առևտուրը հաջողությամբ վարելը պահանջում է գլոբալ կանոնակարգերի խորը իմացություն: Մենք տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն ձեր օտարերկրյա մասնակցությամբ գործարքների համար՝ օգնելով ձեզ կառավարել ռիսկերը և ապահովել օրենքներին համապատասխանություն, որպեսզի վստահորեն ընդլայնեք ձեր բիզնեսը։
Միջազգային առևտուր
Տեխնոլոգիա և առևտրային գործարքներ
Մենք տրամադրում ենք իրավաբանական աջակցություն տեխնոլոգիական և առևտրային գործարքների լայն շրջանակի համար։ Մենք սերտորեն համագործակցում ենք հաճախորդների հետ՝ մշակելու պայմանագրեր, որոնք պաշտպանում են նրանց շահերը, խթանում նորարարությունը և ապահովում կայուն աճ։
Տեխնոլոգիա և առևտրային գործարքներ
Դատական գործ
Մենք ներկայացնում ենք հաճախորդներին Հայաստանի դատական համակարգի բոլոր մակարդակներում՝ լայն շրջանակի վեճերում: Մեր դատական պրակտիկան ընդգրկում է գործեր Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում, Վարչական դատարանում, վերաքննիչ քաղաքացիական դատարանում և վերաքննիչ վարչական դատարանում,ինչպես նաև վճռաբեկ դատարանում: Ռազմավարական և հաճախորդակենտրոն մոտեցմամբ մենք հանձնառու ենք պաշտպանել ձեր շահերը և հասնել լավագույն հնարավոր արդյունքների բարդ իրավական վեճերում:
Դատական գործ
Աշխատանքային իրավունք
Մենք մատուցում ենք աշխատանքային իրավունքի համապարփակ ծառայություններ՝ սկսած պայմանագրերի կազմումից և վերանայումից մինչև կարգավորումներին լիակատար համապատասխանության ապահովում և հաճախորդների ներկայացում աշխատանքային վեճերում։