Nonprofit Formation

Հայաստանում ոչ առևտրային կազմակերպությունների տարածված իրավական ձևերից են հիմնադրամը և հասարակական կազմակերպությունը։

Հիմնադրամը կարող է հարմար ձև լինել բարեգործական, մարդասիրական, կրթական, մշակութային, գիտական և հանրօգուտ այլ նպատակների համար, երբ կազմակերպության գործունեությունը չի հիմնվում անդամակցության վրա։

Հասարակական կազմակերպությունը կարող է հարմար ձև լինել այն նախաձեռնությունների համար, որոնց նպատակն է միավորել ֆիզիկական և(կամ) իրավաբանական անձանց ընդհանուր նպատակների և շահերի շուրջ։ Հասարակական կազմակերպությունները գործում են անդամության սկզբունքով և սովորաբար հարմար են այնպիսի նախաձեռնությունների համար, որոնցում կարևոր են անդամների մասնակցությունը, ներգրավվածությունը և կազմակերպության կառավարմանը մասնակցությունը։

Իրավաբանական աջակցություն Հայաստանում ոչ առևտրային կազմակերպություն հիմնելու գործընթացում

Հայաստանում ոչ առևտրային կազմակերպության ստեղծումը ներառում է ոչ միայն իրավաբանական անձի պետական գրանցում, այլև կազմակերպության իրավական կառուցվածքի, նպատակների, կառավարման կառուցվածքի, ֆինանսավորման մոդելի և հիմնադիրների ու կառավարման մարմինների իրավասությունների նախնական ճիշտ ձևավորում։

ԷլՈւայ իրավաբանական գրասենյակը տրամադրում է իրավաբանական աջակցություն Հայաստանում ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրման և գործունեության կազմակերպման հարցերում՝ խորհրդատվություն տրամադրելով հիմնադիրներին, բարերարներին, ձեռնարկատերերին և միջազգային կազմակերպություններին գործընթացի ողջ ընթացքում։

Մեր աջակցությունը ներառում է կազմակերպության համար համապատասխան իրավական ձևի և կառավարման կառուցվածքի ընտրությունը, հիմնադիր և ներքին փաստաթղթերի պատրաստումը, պետական գրանցման գործընթացը և կազմակերպության հետագա գործունեությանն առնչվող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվությունը։

Ոչ առևտրային նախաձեռնության համար համապատասխան իրավական կառուցվածքի ընտրությունըկախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են նպատակները, անդամակցության անհրաժեշտությունը,կառավարման մոդելը, ֆինանսավորման աղբյուրները և նախատեսվող գործունեությունը։

ԷլՈւայ իրավաբանական գրասենյակի ծառայությունները կարող են ներառել․

  • Խորհրդատվություն ոչ առևտրային կազմակերպության տեսակի մասին 
  • Խորհրդատվություն կառավարման կառուցվածքի, ղեկավարման և որոշումների կայացման վերաբերյալ 
  • Կանոնադրության և, անհրաժեշտության դեպքում, ներքին կանոնակարգերի պատրաստում 
  • Հիմնադրի որոշման և պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում 
  • Աջակցություն կազմակերպության նպատակների սահմանման հարցում 
  • Անդրսահմանային ոչ առևտրային գործունեության և ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ խորհրդատվություն 
  • Անվանման ստուգում` ձեր նախընտրած անվանման առկայությունը պարզելու համար 
  • Փաստաթղթերի ներկայացում իրավաբանական անձանց պետական ռեգիստր 
  • Կնիքի պատվիրում և ստացում 
  • Իրական շահառուի վերաբերյալ հայտարարագրի ներկայացում 
  • Աջակցություն բանկային հաշիվ բացելու հարցում 
  • Խորհրդատվություն ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման և նվիրատվությունների վերաբերյալ։

Միջազգային հիմնադիրներով կամ արտասահմանյան ֆինանսավորմամբ ոչ առևտրային կազմակերպություններ

ԷլՈւայ իրավաբանական գրասենյակը աջակցում է օտարերկրյա անհատներին, բարերարներին, ձեռնարկություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք ցանկանում են Հայաստանում հիմնել կամ ֆինանսավորել ոչ առևտրային նախաձեռնություններ։

Մեր միջսահմանային իրավաբանական փորձը հնարավորություն է տալիս խորհրդատվություն տրամադրել այն իրավիճակներում, երբ հիմնադիրները, նվիրատուները, շահառուները կամ գործընկեր կազմակերպությունները գտնվում են տարբեր երկրներում։

Նման նախագծերի շրջանակում իրավական հարցերը կարող են ներառել ֆինանսավորման և նվիրատվությունների կառուցվածքը, պայմանագրային հարաբերությունները, արտասահմանյան կազմակերպությունների և նվիրատուների հետ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանումը։

Հաճախ Տրվող Հարցեր

Ի՞նչ է հիմնադրամը

Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ:

Ո՞րքան ժամանակ կպահանջվի հիմնադրամի պետական գրանցման համար

Հիմնադրամը գրանցվում է անհրաժեշտ փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում։ Լրացուցիչ վճար վճարվելու դեպքում, պետական գրանցումն իրականացվում է ավելի արագ, ըստ հետևյալի․

ա) մեկ աշխատանքային օրվա ընթացքում, 60,000 ՀՀ դրամ վճարվելու դեպքում,

բ) երեք աշխատանքային օրվա ընթացքում, 40,000 ՀՀ դրամ վճարվելու դեպքում,

գ) հինգ աշխատանքային օրվա ընթացքում, 30,000 ՀՀ դրամ վճարվելու դեպքում։

Կա՞ պետական տուրք հիմնադրամի պետական գրանցման համար

Հիմնադրամի պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 10,000 ՀՀ դրամ։

Ի՞նչ է հասարակական կազմակերպությունը

Հասարակական կազմակերպությունը ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

Ո՞րքան ժամանակ կպահանջվի հասարակական կազմակերպության պետական գրանցման համար 

Հասարակական կազմակերպությունը գրանցվում է անհրաժեշտ փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում։ Լրացուցիչ վճար վճարվելու դեպքում, պետական գրանցումն իրականացվում է ավելի արագ, ըստ հետևյալի․

ա) մեկ աշխատանքային օրվա ընթացքում, 60,000 ՀՀ դրամ վճարվելու դեպքում,

բ) երեք աշխատանքային օրվա ընթացքում, 40,000 ՀՀ դրամ վճարվելու դեպքում,

գ) հինգ աշխատանքային օրվա ընթացքում, 30,000 ՀՀ դրամ վճարվելու դեպքում։

Կա՞ պետական տուրք հասարակական կազմակերպության պետական գրանցման համար

Հասարակական կազմակերպության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 10,000 ՀՀ դրամ:

Ստանալ գնառաջարկ