Քուքի քաղաքականություն
Սույն քուքի քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակ ՓԲԸ-ն («ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակ», «մենք» «մեր» կամ «մեզ») օգտագործում քուքիները և հետագծման տեխնոլոգիաները մեր կայքում (www.lylegal.com), ինչպես նաև սահմանում է քուքիների և տեխնոլոգիաների օգտագործման նպատակները և դրանց վերաբերյալ ձեր ընտրությունները:
Մենք օգտագործում ենք քուքիներ և հետագծման տեխնոլոգիաներ միայն ձեր համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց օգտագործումը խիստ անհրաժեշտ է մեր կայքի աշխատանքի համար:
Որո՞նք են քուքիները և հետագծման տեխնոլոգիաները
Քուքիներ
Քուքիները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք պահվում են ձեր սարքում, երբ այցելում եք կայք: Այս ֆայլերը պարունակում են տվյալներ, ինչպիսիք են ձեր IP հասցեն, բրաուզերի (դիտարկիչ) տեսակը և օգտատերերի նախապատվությունները: Որոշ քուքիներ էական նշանակություն ունեն կայքի ֆունկցիոնալության համար, մինչդեռ մյուսները բարելավում են օգտատերերի փորձը՝ հիշելով ձեր նախասիրությունները և օգտագործման ձևերը:
Հետագծման տեխնոլոգիաներ
Հետագծման տեխնոլոգիաները ներառում են թափանցիկ պատկերային ֆայլեր (հաճախ կոչվում են «web beacons (վեբ-փարոսներ)») կամ էլ. փոստի կոդ, որը հետևում է, թե ինչպես եք փոխհարաբերություն ոնենում մեր կայքի հետ: Այս տեղեկության օգտագործումն օգնելու է մեզ ավելի լավ վերլուծել և բարելավել մեր ծառայությունները:
Ինչպես ենք մենք օգտագործում քուքիները և հետագծման տեխնոլոգիաները
Մենք օգտագործում ենք քուքիները և հետագծման տեխնոլոգիաները հետևյալ նպատակների համար.
Խիստ անհրաժեշտ քուքիներ
Այս քուքիները կարևոր են կայքի հիմնական գործառույթների համար: Դրանք սովորաբար ակտիվանում են՝ ի պատասխան այն գործողությունների, որոնք դուք կատարում եք մեր կայքում, ինչպես օրինակ՝ ծառայություններ գնելը: Առանց այս քուքիների, կայքի որոշ մասեր կարող են պատշաճ չգործել:
Կատարողականության քուքիներ
Այս քուքիները օգնում են մեզ գնահատել կայքի արդյունավետությունը և այցելուների վարքագիծը՝ հավաքելով անանուն տվյալներ: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է տալիս օպտիմալացնել օգտվողների փորձը և բարելավել մեր ծառայությունները: Ձեր համաձայնությամբ մենք օգտագործում ենք Google Analytics-ը՝ հավաքագրելու ընդհանրացված վիճակագրություն, թե ինչպես են օգտատերերը փոխհարաբերություն ունենում մեր կայքի հետ: Google Analytics-ն օգտագործում է քուքիներ, որոնք հավաքում են ձեր IP հասցեն (անանուն), բրաուզերի տեսակը և փոխհարաբերության տվյալները, ինչպիսիք են սեղմումները (clicks) և էջերի դիտումները: Այս քուքիները կարող են պահվել մինչև երկու տարի:
Գործառնական քուքիներ
Այս քուքիները բարելավում են կայքի ֆունկցիոնալությունը՝ հիշելով ձեր նախասիրությունները և անհատականացնելով բովանդակությունը: Օրինակ, նրանք պահում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսին է ձեր գտնվելու վայրը (երկիր, շրջան և քաղաք): Եթե անջատեք այս քուքիները, կայքի որոշ գործառույթներ կարող են չաշխատել այնպես, ինչպես նախատեսված է:
Ձեր քուքիների նախապատվությունները
Նախնական համաձայնություն
Երբ առաջին անգամ այցելեք մեր կայք, կհայտնվի պատուհան (բաններ), որը հնարավորություն կտա ընդունել կամ մերժել ոչ էական քուքիները: Կայքի գործելու համար անհրաժեշտ հիմնական քուքիները չեն կարող անջատվել:
Ձեր նախընտրությունը փոխելը
Դուք ցանկացած ժամանակ կարող եք փոխել ձեր քուքիների կարգավորումները՝ սեղմելով ստորև կոճակը.
[Cookie-ի կարգավորումներ]
Քուքիների կառավարում ձեր սարքում
Դուք կարող եք կառավարել, թե ինչպես է ձեր բրաուզերը մշակում քուքիները իր կարգավորումների միջոցով: Բրաուզերների մեծ մասը թույլ է տալիս արգելափակել կամ ջնջել քուքիները, սակայն դա կարող է ազդել կայքերի, այդ թվում՝ մեր կայքի աշխատանքի վրա: Եթե արգելափակեք բոլոր քուքիները, մեր կայքի որոշ հատվածներ կարող են անհասանելի դառնալ:
Կոնկրետ բրաուզերների կամ սարքերի համար քուքիների կառավարման վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ ձեր բրաուզերի կամ սարք կանոնակարգող փաստաթղթերին:
Կապվեք մեզ հետ
Եթե հարցեր ունեք մեր կողմից քուքիների օգտագործման կամ հետագծման այլ տեխնոլոգիաների վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ L.Yordanyan@lylegal.com էլ․ փոստով:
Վերջին թարմացումը՝ 2025 թվականի սեպտեմբերի 1