Գաղտնիության քաղաքականություն

 

ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակ ՓԲԸ («ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակ» կամ «մենք») պարտավորվում է պաշտպանել անձնական տվյալները, որը մենք հավաքում ենք մեր բիզնեսի գործունեության ընթացքում՝ որպես իրավաբանական ծառայություններ մատուցող: Սույն գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է մեր տվյալների հավաքագրման, օգտագործման, մշակման և բացահայտման պրակտիկան, ինչպես նաև մեր բիզնեսի գործունեության և մեր կայքի (www.lylegal.com) գործարկման ընթացքում ձեր անձնական տվյալների հետ կապված ձեր իրավունքները: 

Օգտվելով ծառայություններից կամ մուտք գործելով և օգտվելով մեր վեբ կայք (www.lylegal.com), դուք հաստատում եք, որ կարդացել եք, հասկացել եք և համաձայնել եք սույն գաղտնիության քաղաքականությանը: Եթե դուք համաձայն չեք սույն քաղաքականության որևէ մասի հետ, խնդրում ենք անմիջապես դադարել օգտվել մեր ծառայություններից և վեբ կայքից: 

Սույն Գաղտնիության քաղաքականության նպատակների համար «անձնական տվյալներ» նշանակում է տեղեկատվություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնում, վերաբերում է, նկարագրում է կամ կարող է ողջամտորեն կապված լինել որոշակի ֆիզիկական անձի հետ: Այն չի ներառում կիրառելի օրենքով սահմանված անանուն, ապանձնավորված կամ համախմբված տեղեկությունները: 

Սույն քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի կամ ձեր իրավունքների իրականացման համար խնդրում ենք կապվել մեզ հետ՝ էլ․ փոստ՝ L.Yordanyan@lylegal.com կամ հեռ.՝ +374 44 39 89 90։ 

ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակի պարտականությունները գաղտնիության վերաբերյալ 

Մենք առաջնահերթ ենք համարում ձեր անձնական տվյալների պաշտպանությունը և լրջորեն ենք վերաբերվում գաղտնիության հարցերին: Մենք հավաստիացնում ենք, որ ցանկացած անձնական տվյալ, որը մենք հավաքում ենք, համաչափ է իր նպատակին: 

  1. Անձնական տվյալների տեսակները, որոնք մենք հավաքում ենք 

    Մենք տարբեր տեղեկություններ ենք հավաքում՝ կախված մեզ հետ ձեր հարաբերության բնույթից և այն ծառայություններից, որից օգտվում եք: Անձնական տվյալների կատեգորիաները, որոնք մենք կարող ենք հավաքել, ներառում են. 

    Նույնականացնող տեղեկություններ. ինչպիսիք են ձեր անունը և ազգանունը, կոնտակտային տվյալները (փոստի և էլ. փոստի հասցեները, հեռախոսահամարը), կառավարության կողմից տրված նույնականացման համարները, վճարման տվյալները (կրեդիտային/դեբետային քարտ, հաշվի համարներ), օգտվողի անունները և IP հասցեները: 

    Առևտրային տեղեկություններ. ինչպիսիք են գնված ծառայությունների, սեփականության իրավունքով պատկանող գույքի մասին տեղեկությունները և գործարքների պատմությունը: 

    Ինտերնետային տեղեություններ. ինչպիսիք են ձեր ինտերնետային էջերի այցելության և որոնման պատմությունը, սարքի մասին տեղեկությունները և վեբ կայքի հետ փոխհարաբերությունները: 

    Աշխարհագրական տեղեկություններ. ինչպիսիք են որտեղ եք բնակվում կամ իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն: 

    Ցանկացած այլ տեղեկատվություն, որը ձեր ընտրությամբ տրամադրում եք: Դուք կարող եք ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակին ուղղակիորեն տրամադրել լրացուցիչ տեղեկություններ, օրինակ, երբ լրացնում եք հարցաթերթիկը կամ ներբեռնում եք փաստաթուղթ: 

  2. Ինչպես ենք մենք հավաքում անձնական տվյալները 

    Մենք անձնական տվյալները հավաքում ենք տարբեր ուղիներով. 

    Հաճախորդներ. Անձնական տվյալները կարող են հավաքվել անմիջապես ձեզանից առցանց ձևաթղթերի, էլ. նամակների, հեռախոսային խոսակցությունների կամ ձեր ներբեռնած փաստաթղթերի միջոցով: Տեղեկությունը կարող է նաև անուղղակիորեն հավաքվել մեր կայքի հետ ձեր փոխհարաբերության միջոցով՝ քուքների և այլ տեխնոլոգիաների միջոցով: 

    Փոխկապակցված անձինք․ Մենք կարող ենք տեղեկություններ ստանալ փոխկապակցված անձանցից, օրինակ՝ եթե դուք բաժնետեր եք մի կազմակերպությունում, որը գրանցվել է ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակի միջոցով, կազմակերպության ներկայացուցիչը մեզ կարող է տեղեկատվություն տրամադրել ձեր մասին՝ կազմակերպության գրանցման կամ իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու համար։ 

    Հանրամատչելի/առևտրային հասանելի տեղեկություն. Մենք կարող ենք հավաքել ձեր մասին տեղեկատվություն հանրամատչելի տեղեկատվության աղբյուրներից, ներառյալ պետական գրառումներից, սոցիալական լրատվամիջոցների կայքերից և անձնական տեղեկատվության առևտրային հասանելի այլ աղբյուրներից: 

  3. Ինչպես ենք մենք օգտագործում անձնական տվյալները 

Մենք օգտագործում ենք անձնական տվյալները՝ 

իրավաբանական ծառայություններ մատուցելու, ներառյալ փաստաթղթերի ստեղծման ու առաքման, հաշիվների ներկայացման և վճարման համար: 

ձեզ հետ հաղորդակցվելու, հարցումներին պատասխանելու և տեղեկագրեր, իրավական նորություններ կամ մարքեթինգային նյութեր ուղարկելու համար: 

հաճախորդի նախասիրությունների վերաբերյալ տվյալները վերլուծելու համար՝ օգտագործելով Google Analytics-ի նման գործիքներ: 

Օրինակ, էլՈւայ Իրավաբանական Գրասենյակն օգտագործում է անձնական տվյալները՝ վերլուծելու, թե ինչպես են այցելուները այցելում և օգտվում մեր կայք էջից, ինչպես նաև պատկերացում կազմելու հաճախորդների մասին, որոնք կարող են հետաքրքրված լինել մեր ծառայություններով: Մենք կարող ենք նաև օգտագործել տեղեկատվությունը հաճախորդների նախասիրությունների, բնութագրերի, նախատրամադրվածության, վարքագծի և վերաբերմունքի վերաբերյալ մեր հավաքած տեղեկություններից հետևություններ անելու համար: 

Կատարել իրավական պարտավորությունները: 

Համաձայնելով սույն գաղտնիության քաղաքականության հետ՝ դուք համաձայնում եք ձեր անձնական տվյալների փոխանցմանը երրորդ երկրներ, որոնք չեն ապահովում տվյալների պաշտպանության բավարար մակարդակ: Մենք նման փոխանցումները կիրականացնենք կիրառելի իրավական պահանջներին համապատասխան, ներառյալ պայմանագրի կնքումը, որը պարունակում է տվյալների պաշտպանության ստանդարտ դրույթներ՝ համաձայն ստանդարտ պայմանագրային դրույթների վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի որոշման: 

  1. Անձնական տվյալների բացահայտում 

    Մենք կարող ենք տրամադրել ձեր անձնական տվյալները հետևյալ հանգամանքներում. •Ծառայություններ մատուցողներ․Ծառայություններ մատուցելու համար մենք կարող ենք տեղեկություններ տրանադրել երրորդ կողմերին, ինչպիսիք են փոխադրող ընկերությունները (օրինակ՝ ՖեդԷքս, ԴիԷյչԷլ) կամ վճարային կազմակերպություններին։ Այս երրորդ կողմերը առաջնորդվում են իրենց սեփական գաղտնիության քաղաքականություններով: 

    •Պետական մարմիններ. Որոշ իրավաբանական ծառայություններ մատուցելու շրջանակներում մենք պետք է անձնական տվյլաներ տրամադրենք պետական մարմիններին: Օրինակ, իրական շահառուների անունը և ազգանունը, կարող են դառնալ հանրային գրառում, երբ ներկայացվում է պետական մարմիններին: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը այս տեղեկատվությունը կարող է հրապարակել իր կայքում։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը հրապարակում է ապրանքային նշանի իրավատիրոջ անունն ու հասցեն։ Գաղտնիության այս քաղաքականությունը չի կարգավորում երրորդ կողմի այս կամ նմանատիպ գործողությունները: 

    •Իրավական պահանջներ. Մենք կարող ենք բացահայտել անձնական տվյալները օրենքով պահանջվող դեպքերում։ 

  2. Տվյալների պահպանում 

    Մենք պահպանում ենք անձնական տվյալներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ այն նպատակներն իրականացնլու համար, որոնց համար դրանք հավաքվել են, ձեզ ծառայություններ մատուցելու, իրավական պարտավորությունները կատարելու և մեր բիզնես գործառնություններն իրականացնելու համար, կամ ավելի կարճ կամ ավելի երկար ժամկետով, որը կարող է նախատեսված լինել կիրառելի օրենքով: 

  3. Քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ 

    Մենք օգտագործում ենք քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ մեր կայքում՝ 

    Ապահովելու կայքի ֆունկցիոնալությունը և անվտանգությունը: 

    Բարելավելու օգտատերերի փորձը և վերլուծելու կայքի հետ փոխհարաբերությունները: 

    Դուք կարող եք կառավարել Քուքիների նախապատվությունները, բացառությամբ խիստ անհրաժեշտ քուքիների, որոնք ապահովում են կայքի աշխատանքը: Լրացուցիչ մանրամասների համար, խնդրում ենք նայել մեր քուքի քաղաքականությունը: 

  4. Ձեր իրավունքները 

    Հանդիսանալով տվյալների սուբյեկտ՝ դուք ունեք համապատասխան իրավունքներ, որոնցից կարող եք օգտվել, երբ ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակը տիրապետում կամ մշակում է Ձեր անձնական տվյալները: Մասնավորապես՝ 

    Հասանելիության իրավունք. դուք իրավունք ունենք խնդրելու տրամադրել ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակում պահպանվող Ձեր վերաբերյալ տեղեկության օրինակը: 

    • Ուղղումներ կատարելու իրավունք. դուք իրավունք ունեք ուղղելու ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակում առկա Ձեր վերաբերյալ ոչ ստույգ և թերի տվյալները: 

    Մոռացված լինելու իրավունք. որոշակի հանգամանքների առկայության դեպքում, դուք իրավունք ունեք խնդրելու ոչնչացնել ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակում առկա Ձեր վերաբերյալ բոլոր տեղեկությունները: 

    • Մշակումը սահմանափակելու իրավունք. որոշակի հանգամանքների առկայության դեպքում, դուք իրավունք ունեք սահմանափակելու Ձեր անձնական տվյալների մշակումը: • Տեղափոխելու իրավունք. դուք ունեք Ձեր անձնական տվյալները, որ պահվում է ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակում՝ այլ կազմակերպություններ փոխանցված լինելու իրավունք: 

    • Առարկելու իրավունք. դուք իրավունք ունեք առարկել Ձեր անձնական տվյալների մշակման որոշակի եղանակների դեմ, ինչպես նաև խնդրել դադարեցնել կամ սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը: 

    Նշված իրավունքները իրականացնելու համար, խնդրում ենք կապ հաստատել ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակի հետ՝ L.Yordanyan@lylegal.com էլ․ փոստով: Եթե ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակը մերժի ձեր հասանելիության իրավունքի խնդրանքը, ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակը ձեզ կներկայացնի պատճառները: 

  5. Անվտանգության միջոցներ 

    Մենք իրականացնում ենք ուժեղ անվտանգության միջոցներ՝ ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար, ներառյալ ֆիզիկական, տեխնիկական և վարչական երաշխիքները: Մենք նաև դիտարկում ենք մեր համակարգերը հնարավոր խոցելիության և հարձակումների համար: 

  6. Մշակման օրինական հիմք 

    Մենք մշակում ենք անձնական տվյալները՝ հիմնվելով պայմանագրի կատարման, համաձայնության, իրավական պարտավորությունների կատարման և օրինական շահերի վրա: 

  7. Սույն քաղաքականության թարմացումը 

    Մենք կարող ենք պարբերաբար թարմացնել սույն գաղտնիության քաղաքականությունը՝ մեր գործունեության փոփոխությունները արտացոլելու համար: Խնդրում ենք պարբերաբար ստուգել այս էջը՝ թարմացումների համար: 

    Թարմացվել է՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ին