Անկախ նրանից՝ գործարքներն ունեն ներպետական, թե անդրսահմանային բնույթ, միացումների և ձեռքբերումների իրականացումը պահանջում է իրավական և առևտրային ռիսկերի համակողմանի գնահատում, դրանց արդյունավետ բաշխում, ինչպես նաև գործարքի պայմանների մանրակրկիտ բանակցում։ Գործարքի հիմնական փուլերն են՝ իրավական համապատասխանության ստուգումը (Legal Due Diligence), գործարքի փաստաթղթերի նախապատրաստումն ու բանակցումը, անհրաժեշտ կորպորատիվ և կարգավորող մարմինների համաձայնությունների և թույլտվությունների ստացումը, գործարքի փակումը, անհրաժեշտ պետական գրանցումների իրականացումը, սեփականության իրավունքի փոխանցման ձևակերպումը, գործարքի փակմանը հաջորդող գործողությունների իրականացումը։

M&A

Իրավական համապատասխանության ստուգում (degal due diligence) միացումների և ձեռքբերումների ժամանակ 

Իրավական համապատասխանության ստուգումը միացումների և ձեռքբերումների կարևոր փուլերից է: Այն հնարավորություն է տալիս պոտենցիալ գնորդներին և ներդրողներին գնահատել թիրախային ընկերության իրավական կարգավիճակը, բացահայտել պարտավորությունները և գնահատել իրավական ռիսկերը, որոնք կարող են ազդել գործարքի արժեքի, կառուցվածքի, պայմանների կամ իրականացման վրա: 

Կախված թիրախային ընկերության գործունեության բնույթից և գործարքի առանձնահատկություններից՝ իրավական ուսումնասիրությունը կարող է ներառել ընկերության իրավական վիճակը, կորպորատիվ և կառավարման հարցերը, բաժնետիրական կամ մասնակցային կազմի և սեփականության իրավունքի, պայմանագրերի, աշխատանքային հարաբերությունների, մտավոր սեփականության, անշարժ գույքի, լիցենզիաների և թույլտվությունների, դատական և արտադատական վեճերի, կարգավորող մարմինների հետ հարաբերությունների, ինչպես նաև այլ էական իրավական հարցերի ուսումնասիրությունը։ 

Իրավական համապատասխանության ստուգումնը չի սահմանափակվում միայն հնարավոր իրավական խնդիրների բացահայտմամբ։ Այն նաև ներառում է դրանց իրավական և առևտրային հետևանքների գնահատումը, գործարքի արժեքի, կառուցվածքի և պայմանների վրա դրանց հնարավոր ազդեցության վերլուծությունը, ինչպես նաև բացահայտված ռիսկերի նվազեցման կամ պատշաճ բաշխմանն ուղղված իրավական և պայմանագրային մեխանիզմների առաջարկումը։ 

Միացումների և ձեռքբերումների գործարքների փաստաթղթավորում և բանակցություններ 

Գործարքի փաստաթղթերի պատշաճ մշակումը և պայմանների արդյունավետ բանակցությունը միացումների և ձեռքբերումների գործընթացի կարևորագույն բաղադրիչներից են։ Դրանք առանցքային նշանակություն ունեն կողմերի առևտրային նպատակների արտացոլման և նրանց շահերի պաշտպանության տեսանկյունից։ 

Գործարքի փաստաթղթերը պետք է ճշգրտորեն արտացոլեն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միաժամանակ հաշվի առնելով գործարքի իրավական և ֆինանսական առանձնահատկությունները։ Կախված գործարքի բնույթից և կառուցվածքից՝ փաստաթղթավորումը կարող է ներառել բաժնետոմսերի կամ բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրեր, ակտիվների առուվաճառքի պայմանագրեր, միացման կամ միաձուլման պայմանագրեր, բաժնետիրական համաձայնագրեր, ինչպես նաև գործարքի իրականացման և փակման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր։ 

Հատուկ ուշադրություն է դարձվում հաստատումներին և երաշխիքներին, վնասների հատուցմանը, գնման գնի ճշգրտման մեխանիզմներին, գործարքի նախապայմաններին, պատասխանատվության սահմանափակումներին, պայմանագրի դադարեցման հիմքերին և իրավունքներին, ինչպես նաև գործարքի փակումից հետո պահպանվող պարտավորություններին։ Այս դրույթների պատշաճ մշակումը և բանակցությունը նպաստում են գործարքի ռիսկերի արդյունավետ կառավարմանը, համաձայնեցված պայմանների հստակ ամրագրմանը և կողմերի շահերի պատշաճ պաշտպանությանը։ 

Միացումների և ձեռքբերումների ոլորտում իրավաբանական ծառայություններ 

ԷլՈւայ իրավաբանական գրասենյակը խորհրդատվություն է տրամադրում գնորդներին, վաճառողներին, ներդրողներին և բաժնետերերին՝ միացումների և ձեռքբերումների, այդ թվում անդրսահմանային գործարքների վերաբերյալ։ Մեր ծառայություններն ընդգրկում են գործարքի բոլոր հիմնական փուլերը՝ իրավական համապատասխանության ստուգումից և կառուցվածքի ձևավորումից մինչև բանակցություններ, անհրաժեշտ պետական գրանցումների իրականացում և գործարքի փակմանը հաջորդող իրավական գործողություններ, մասնավորապես՝ 

  • Միացման և ձեռքբերումների գործարքների կառուցվածքի ձևավորում. խորհրդատվություն հաճախորդների նպատակներին համապատասխան իրավական կառուցվածքի ընտրության վերաբերյալ, ներառյալ՝ բաժնետոմսերի/բաժնեմասերի կամ ակտիվների ձեռքբերում, միացումներ և միաձուլումներ, և կորպորատիվ վերակազմակերպումներ։ 
  • Իրավական համապատասխանության ստուգում (Legal Due Diligence). թիրախային ընկերության իրավական համապատասխանության ստուգում՝ հնարավոր պարտասխանատվությունը, պայմանագրային սահմանափակումները, դատական ռիսկերը և այլ իրավական խնդիրներըը բացահայտելու նպատակով, որոնք կարող են ազդել գործարքի արժեքի, կառուցվածքի կամ պայմանների վրա։ 
  • Գործարքի փաստաթղթավորում և բանակցություններ. բաժնետոմսերի/բաժնեմասերի կամ ակտիվների ձեռքբերման պայմանագրերի, միացման և միաձուլման պայմանագրերի, բաժնետիրական համաձայնագրերի, ներդրումային պայմանագրերի և գործարքին առնչվող այլ փաստաթղթերի կազմում, վերանայում և բանակցում։ 
  • Կորպորատիվ հաստատումներ և կարգավորող պահանջների կատարում. խորհրդատվություն գործարքի իրականացման համար անհրաժեշտ կորպորատիվ հաստատումների, օրենսդրական և կարգավորող պահանջների, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում, համակենտրոնացման հայտարարագրման կամ թույլտվության ստացման, կարգավորող մարմիններին փաստաթղթերի ներկայացման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավական պահանջների վերաբերյալ։ 
  • Բաժնետոմսերի/բաժնեմասի փոխանցում և իրավունքների գրանցում. աջակցություն բաժնետոմսերի և բաժնեմասերի փոխանցման իրավական ընթացակարգերի իրականացմանը, սեփականատերերի փոփոխությունների պատշաճ փաստաթղթավորմանը, ինչպես նաև անհրաժեշտ գրանցումների և փաստաթղթերի ներկայացմանը՝ ձեռքբերողի սեփականության իրավունքի պատշաճ ձևակերպումն ապահովելու նպատակով։ 
  • Միացումների, միաձուլումների և այլ վերակազմակերպումների պետական գրանցում. անհրաժեշտ իրավական փաստաթղթերի պատրաստում և ներկայացում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ միացումների, միաձուլումների և այլ վերակազմակերպումների պետական գրանցումն ապահովելու նպատակով։ 
  • Գործարքի փակում և դրան հաջորդող գործղություններ. աջակցություն գործարքների փակմանը, նախապայմանների կատարմանը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, ինչպես նաև գործարքից փակումից հետո պայմանագրային պարտավորությունների կատարմանը։ 
  • Անդրսահմանային միացումներ և ձեռքբերումներ. խորհրդատվություն հայկական ընկերությունների, օտարերկրյա ներդրողների և կազմակերպությունների մասնակցությամբ անդրսահմանային ձեռքբերումների, ներդրումների և կորպորատիվ վերակազմակերպումների վերաբերյալ՝ հայկական օրենսդրությանը վերաբերող հարցերով, ներառյալ կիրառելի իրավունքի ընտրության, վեճերի լուծման մեխանիզմների, օտարերկրյա դատական ակտերի կամ արբիատրաժայանի տրբունալի որոշումների ճանաչման և կատարման հետ կապված իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն։ 

    ԷլՈւայ իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկերն ունի բազմամիլիոն դոլար արժողությամբ միացումների և ձեռքբերումների, ինչպես նաև բարդ անդրսահմանային գործարքների իրավաբանական խորհրդատվության հարուստ փորձ։ Այդ փորձը ներառում է բարդ իրավական և առևտրային հարցերին արդյունավետ լուծումներ գտնելը, փաստաթղթերի կազմումը, ինչպես նաև հաճախորդների շահերի պաշտպանությանը միտված գործարքի պայմանների շուրջ բանակցությունների վարումը։ 

    Գրասենյակը հիմնվում է այս փորձառության վրա՝ յուրաքանչյուր գործարքի առանձնահատկություններին և հաճախորդների առևտրային նպատակներին համապատասխան իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար։ 

    Հաճախ տրվող հարցեր 

    1. Ի՞նչ են միացումներն ու ձեռքբերումները։ 

    Միացումներն ու ձեռքբերումները գործարքներ են, որոնց միջոցով ընկերությունները միավորում են իրենց գործունեությունը, ձեռք են բերում այլ բիզնեսներ կամ փոխանցում բաժնետոմսերի կամ գույքի նկատմամբ սեփակնության իրավունքը։ Այս գործարքները կարող են իրականացվել տարբեր ձևերով, այդ թվում՝ միացման, բաժնետոմսերի կամ բաժնեմասի առուվաճառքի, գույքի առուվաճառք և վերակազմակերպումների միջոցով` կախված կողմերի առևտրային նպատակներից, ինչպես նաև գործարքի իրավական հանգամանքներից և հարկային հետևանքներից։ 

    2. Ի՞նչ է իրավական համապատասխանության ստուգումը (legal due diligence) միացումների և ձեռքբերումների գործարքում, և ինչո՞ւ է այն կարևոր։ 

    Իրավական համապատասխանության ստուգումը (Legal Due Diligence) թիրախային ընկերության իրավական վիճակի և գործունեության համապարփակ ուսումնասիրությունն ու գնահատումն է։ Այն ներառում է իրավական կարգավիճակի և կորպորատիվ հարցերի, գույքերի, պայմանագրերի, կարգավորումներին համապատասխանության, աշխատանքային հարցերի, մտավոր սեփականության, լիցենզիաների և թույլտվությունների, դատական գործերի և այլ համապատասխան իրավական հարցերի ուսումնասիրությունը։ Իրավական համապատասխանության ստուգման հիմնական նպատակն է բացահայտել և գնահատել հնարավոր իրավական ռիսկերը, պարտավորությունները և պայմանագրային սահմանափակումները, որոնք կարող են ազդել գործարքի արժեքի, կառուցվածքի կամ պայմանների վրա։ Ստուգման արդյունքները կողմին հնարավորություն են տալիս համակողմանի պատկերացում կազմել թիրախային ընկերության իրավական վիճակի վերաբերյալ, կայացնել տեղեկացված ներդրումային որոշումներ, բանակցել ռիսկերի բաշխման և պայմանագրային պաշտպանության համապատասխան մեխանիզմների շուրջ, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ բացահայտված ռիսկերը նվազեցնելու կամ կարգավորելու համար մինչև գործարքի ավարտը։ 

    3. Ի՞նչ տարբերություն կա բաժնետոմսերի ձեռքբերման և գույքի ձեռքբերման միջև։ 

    Բաժնետոմսերի ձեռքբերման դեպքում գնորդը ձեռք է բերում թիրախային ընկերության բաժնետոմսերը` այդպիսով ձեռք բերելով ընկերությունը որպես ամբողջություն։ Ընկերությունը շարունակում է գործել որպես նույն իրավաբանական անձը՝ պահպանելով իր գույքը, պայմանագրային հարաբերությունները, իրավունքներն ու պարտավորությունները, ինչպես նաև առկա իրավական ռիսկերը։ Ի տարբերություն դրա՝ գույքի ձեռքբերման դեպքում գնորդը ձեռք է բերում թիրախային ընկերությանը պատկանող որոշակի գույք՝ առանց ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու։ Գործարքի այս երկու կառուցվածքների միջև ընտրությունը կախված է կողմերի առևտրային նպատակներից, ձեռքբերման ենթակա գույքի և պարտավորությունների բնույթից, իրավական և հարկային հետևանքներից, ինչպես նաև գործարքի նկատմամբ կիրառելի օրենսդրական պահանջներից։ 

    4. Արդյո՞ք Հայաստանում միացումների և ձեռքբերումների համար անհրաժեշտ են կարգավորող մարմինների հաստատումներ։ 

    Հայաստանում միացումների և ձեռքբերումների որոշ գործարքներ կարող են ենթակա լինել կարգավորող մարմիններին ծանուցման, համաձայնության կամ թույլտվության ստացման։ Մասնավորապես, «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ կարող է պահանջվել համակենտրոնացումներ որակվող գործարքների հայտարարագրումը գործարքին իրականացնելուց առաջ։ Բացի այդ, կախված թիրախային ընկերության գործունեության ոլորտից և գործարքի բնույթից, կարող են պահանջվել նաև համապատասխան պետական մարմինների լրացուցիչ համաձայնություններ կամ թույլտվություններ։ Կիրառելի կարգավորող օրենսդրության պահանջների վաղ փուլում բացահայտումը կարևոր նշանակություն ունի օրենսդրական պահանջներին համապատասխանությունն ապահովելու և գործարքի սահուն ավարտը կազմակերպելու համար։ 

    5. Կարո՞ղ են օտարերկրյա ներդրողները ձեռք բերել հայկական ընկերություններում բաժնետոմսեր կամ գույք։ 

    Օտարերկրյա ներդրողները, որպես կանոն, կարող են ձեռք բերել հայկական ընկերությունների բաժնետոմսեր, բաժնեմասեր կամ գույք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համաձայն կիրառելի ոլորտային սահմանափակումներին ու կարգավորող պահանջներին։ Կախված ներդրման բնույթից, թիրախային ընկերության գործունեության ոլորտից և գործարքի կառուցվածքից՝ ձեռքբերումը կարող է ենթակա լինել լրացուցիչ կարգավորող հաստատումների, ծանուցման կամ այլ իրավական պահանջների կատարման։ Գործարքի վաղ փուլում իրավական խորհրդատվություն ստանալը հնարավորություն է տալիս բացահայտել հնարավոր սահմանափակումներն ու կարգավորող պահանջները, ընտրել ձեռքբերման նպատակներին համապատասխան իրավական կառուցվածք և ապահովել գործարքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին։ 

    6. Ի՞նչ իրավական հարցեր պետք է հաշվի առնվեն հայկական ընկերությունների մասնակցությամբ անդրսահմանային միացումների և ձեռքբերումների գործարքներում։ 

    Հայկական ընկերությունների մասնակցությամբ անդրսահմանային միացումների և ձեռքբերումների գործարքները կարող են առաջացնել լրացուցիչ իրավական և կարգավորող հարցեր՝ պայմանավորված մի քանի երկրների իրավակարգավորումների կիրառմամբ։ Դրանք կարող են ներառել գործարքի նկատմամբ կիրառելի իրավունքի ընտրությունը, ներգրավված երկրներում կորպորատիվ և կարգավորող պահանջները, օտարերկրյա ներդրումների նկատմամբ կիրառելի սահմանափակումները, արժութային և վճարային կարգավորումները, հարկային հետևանքները, ինչպես նաև օտարերկրյա դատարանների վճիռների և առևտրային արբիտրաժների որոշումների ճանաչման ու կատարման հարցերը։ Նման գործարքների հաջող իրականացման համար կարևոր է գործարքի իրավական կառուցվածքի պատշաճ մշակումը, տարբեր իրավազորություններում կիրառելի իրավական պահանջների համակարգումը։