Հայաստանի Հանրապետությունում կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ամբողջությամբ թվայնացնել քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացները։
Առաջարկվող համակարգով, դիմորդները քաղաքացինություն ստանալու կամ դադարեցնելու դիմումները կներկայացնեն միայն էլեկտրոնային եղանակով՝ բացելով օգտահաշիվ և անցնելով նույնականացման գործընթաց:
Համակարգին հասանելիություն կունենան մի շարք պետական մարմիններ, ներառյալ ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ արդարադատության, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ դատախազությունը, ինչպես նաև դեսպանությունները կամ հյուպատոսական հիմնարկները։
Վերբեռնվող փաստաթղթերը պետք է լինեն PDF ձևաչափով, ընթեռնելի և առավելագույնը 5 ՄԲ չափով։
Նախագիծը կարևոր քայլ է Հայաստանի պետական ծառայությունների թվայնացման ուղղությամբ։