Շրջանառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ նախագծերը, որոնք կարևոր են Հայաստանում վերակազմակերպում նախատեսող ընկերությունների համար։

Նախագծով նախատեսվող հիմնական լրացումը

Միացման, միաձուլման կամ առանձնացման դեպքում փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը պետք է նաև դրույթներ պարունակեն փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման օրվանից մինչև վերակազմակերպված համարվելու պահն ընկած ժամանակահատվածում.

  • վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքի տեսակի, կազմի, արժեքի փոփոխությունների,
  • իրավունքների և պարտականությունների ծագման, փոփոխման, դադարման կապակցությամբ իրավահաջորդության որոշման կարգի մասին։

Այս լրացումը միտված է հստակեցնել այն իրավահարաբերությունները, որոնք կարող են առաջանալ փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման պահից մինչև վերակազմակերպման գործընթացի ավարտը։ Այն նվազեցնում է անորոշությունները բոլոր ներգրավված կողմերի համար։

Այս լրացումը միտված է հստակեցնել այն իրավահարաբերությունները, որոնք կարող են առաջանալ փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման պահից մինչև վերակազմակերպման գործընթացի ավարտը։ Այն նվազեցնում է անորոշությունները բոլոր ներգրավված կողմերի համար։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները նախատեսվում է կիրառել այն փոխանցման ակտերի և բաժանիչ հաշվեկշիռների նկատմամբ, որոնք կհաստատվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։

Խորհուրդներ բիզնեսի համար

Վերակազմակերպում իրականացնող կամ այն նախատեսող ընկերություններին խորհուրդ է տրվում գնահատել, թե ինչպես կարող են իրավահաջորդության վերաբերյալ այս նոր կանոնները ազդել իրենց վերակազմակերպման գործընթացների վրա։ Ճշգրիտ փաստաթղթավորումը, իրավական վերլուծությունը և ժամանակին մասնագիտական ​​խորհրդատվությունը կարևոր են սահուն և իրավաբանորեն ճիշտ վերակազմակերպումն ապահովելու համար։