ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանվում են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող նոր չափորոշիչներ, որոնք միտված են ապահովելու քաղաքացիների առողջության պաշտպանությունը և մարզաառողջարարական գործունեության անվտանգ իրականացումը։
Նախագիծը նախատեսում է․
- ֆիթնեսի և մարզասրահների տարածքային, տեխնիկական և հիգիենիկ նվազագույն չափորոշիչներ,
- մարզասարքերի սերտիֆիկացման պարտադիր պահանջ,
- յուրաքանչյուր պարապողի համար առնվազն 5 քմ տարածքի ապահովում,
- հատակի և ծածկույթի անվտանգության նորմերի կիրառում,
- լողավազանների և ջրային մարզումների կանոնակարգում՝ համաձայն ՀՀ շինարարական նորմերի և սանիտարահամաճարակային պահանջների։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել առողջ ապրելակերպի ենթակառուցվածքները, խթանել մարզաառողջարարական բիզնեսների պատասխանատու գործունեությունը և բարձրացնել ոլորտի իրավական կարգավորումների արդյունավետությունը։