Շրջանառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում են անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները։

Այս որոշմամբ կարգավորվում են այն ծառայությունները, որոնք ենթադրում են էքստրեմալ ռիսկեր՝ օրինակ՝ օդապարիկներով և պարաշյուտով թռիչքներ, քվադրոցիկլով, ջրագնացով, լեռնային հեծանիվներով տեղաշարժ, ռաֆտինգ, ժայռամագլցում, բունջի-ջամփինգ, ջրասուզում, 3 աստիճան կամ ավել թեքություն ունեցող զիփլայն,լեռնադահուկային սպորտաձևերի կազմակերպում և այլ նմանատիպ գործունեություններ։

Նոր կարգավորումները սահմանում են պարտադիր պահանջներ.

✅անվտանգության կառավարման համակարգի (ԱԿՀ) ներդրման,

✅ապահովագրության,

✅սարքավորումների տեխնիկական ստուգման,

✅մասնակիցների նախնական հրահանգավորման և առողջական հակացուցումների ստուգման։

Այս որոշումն ուղղված է էքստրեմալ զբոսաշրջային ոլորտում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանն ու ծառայությունների որակի բարձրացմանը՝ միաժամանակ ստեղծելով ավելի կանխատեսելի իրավական միջավայր ոլորտի կազմակերպիչների համար։

💡 ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակը աջարկում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններին՝

  • նոր չափորոշիչներին համապատասխանության գնահատման,
  • ԱԿՀ համակարգերի մշակման,
  • Պայմանագրերի և կանոնակարգերի պատրաստման հարցերում։