Հայաստանի Հանրապետությունում առաջարկվում են փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում, որոնք նախատեսում են աշխատանքային իրավունքների պաշտպանության այլընտրանքային տարբերակ:

Օրենքի նախագծով նախատեսվում է՝
✅ ձևավորել աշխատանքային վեճերի հանձնաժողով՝ որպես աշխատանքային վեճերը քննող մարմին, որը գործելու է տեսչական մարմնի կազմում։
✅ Աշխատանքային վեճերի քննությունը հանձնաժողովում կիրականացվի անվճար։
✅ Կարգավորվում են հանձնաժողովին դիմելու, նիստեր անցկացնելու, որոշումների ընդունման և կատարումն ապահովելու հստակ ընթացակարգեր։
✅ Հանձնաժողովը դիմումը պետք է քննի ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, դիմումի քննության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ ամսով։

✅Աշխատանքային վեճերի կողմերը կարող են ընտրել՝ դիմել հանձնաժողովին թե անմիջապես դատարան։ Բացառություն են կազմում գործադուլի հետ կապված աշխատանքային վեճերը, որոնք քննվում են դատական կարգով։

Այս փոփոխությունները միտված են ստեղծել առավել արագ և պարզ մեխանիզմ աշխատանքային վեճերի լուծման համար՝ նվազեցնելով դատական համակարգի ծանրաբեռնվածությունը և խթանելով համագործակցային մոտեցումները։

💼 ԷլՈւայ Իրավաբանական Գրասենյակ

Մենք տրամադրում ենք իրավական խորհրդատվություն աշխատանքային իրավունքի և վեճերի կարգավորման ոլորտում։