ՀՀ կառավարության որոշման նախագծով հաստատել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ընդունված աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը։
🔹 Նախագծի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում գործատուները պարտավոր են թվային համակարգ մուտքագրել իրենց հետ գործող աշխատանքային պայմանագրերը և անհատական իրավական ակտերը, եթե դրանք չեն կնքվել թվային եղանակով։
🔹 Մուտքագրումն իրականացվելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
🔹 Գործատուի ստորագրումից հետո աշխատողները էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում են աշխատանքային պայմանագիրը: