Առևտրային կազմակերպության ստեղծում Հայաստանում

Հայաստանում բիզնես սկսելը ներառում է ավելին, քան պարզապես իրավաբանական անձի պետական գրանցումը։ Ընկերություն հիմնադրելուց առաջ կարևոր է ընտրել համապատասխանկազմակերպական-իրավական ձևը, հստակեցնել հիմնադիրների և բաժնետերերի իրավունքները, ձևավորել կառավարման կառուցվածքը, սահմանել որոշումների ընդունման կարգը, ինչպես նաև հաշվի առնել ընկերության գործունեությանն առնչվող կարգավորող պահանջները և նախատեսվողգործունեության առանձնահատկությունները։

ԷլՈւայ իրավաբանական գրասենյակն իրավաբանական աջակցություն է տրամադրում Հայաստանում բիզնեսների կառուցվածքի ձևավորման և հիմնադրման գործընթացում՝ օգնելով հայ ձեռնարկատերերին, օտարերկրյա ներդրողներին միջազգային ընկերություններին Հայաստանի շուկա մուտք գործելուհարցում։

Ինչու՞ է իրավաբանական խորհրդատվությունը կարևոր Հայաստանում բիզնես հիմնելիս

Թեև ընկերության պետական գրանցման գործընթացը կարող է համեմատաբար պարզ լինել, սկզբնականփուլում ձևավորված իրավական կառուցվածքը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալընկերության գործունեության, կառավարման և հետագա զարգացման վրա։

Մեր դերն է աջակցել հաճախորդներին կազմակերպության վերահսկողության, բաժնետերերիիրավունքների կառուցվածքի, որոշումների կայացման և կազմակերպության կառավարման հետ կապվածհարցերի կարգավորման գործում՝ մինչև պետական գրանցումը,ինչպես նաև ձևավորել իրավականկառուցվածք, որը համապատասխանում է բիզնեսի նպատակներին և նախատեսվող հետագագործունեությանը։

Հայաստանում առևտրային կազմակերպությունների ստեղծման իրավական աջակցություն 

ԷլՈւայ իրավաբանական գրասենյակն աջակցում է ձեռներեցներին, ներդրողներին և միջազգայինընկերություններին Հայաստանում առևտրային կազմակերպություններ ստեղծելու հարցում։

Առևտրային կազմակերպությունները, որոնցում հիմնադիրների կամ բաժնետերերիպատասխանատվությունը սահմանափակ է կարող են ստեղծվել սահմանափակպատասխանատվությամբ ընկերության կամ բաժնետիրական ընկերությանկազմակերպական-իրավական ձևով։

Մենք գնահատում ենք ձեր բիզնես մոդելը, սեփականության և կառավարման նախատեսվող կառուցվածքը և բիզնես նպատակները՝ Հայաստանում ձեր գործունեության համար համապատասխան կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ իրավական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։

ԷլՈւայ իրավաբանական գրասենյակը կարող է աջակցել Հայաստանում ընկերության ստեղծման ամբողջական իրավական գործընթացին, ներառյալ՝

  • Խորհրդատվություն տնտեսական ընկերությունների կազմակերպական-իրավական ձևի մասին, 
  • Կորպորատիվ կառուցվածքի ձևավորում Ֆիրմային անվանման ստուգում` ձեր նախընտրած անվանման առկայությունը պարզելու համար 
  • Կանոնադրության կազմում 
  • Հիմնադրի որոշման և պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում 
  • Բաժնետիրական համաձայնագրի/հիմնադիր պայմանագրի պատրաստում 
  • Փաստաթղթերի ներկայացում իրավաբանական անձանց պետական ռեգիստր 
    Կնիքի պատվիրում և ստացում 
  • Իրական շահառուի վերաբերյալ հայտարարագրի ներկայացում 
  • Աջակցություն բանկային հաշվի բացման գործընթացում։

Հաճախ Տրվող Հարցեր

Ի՞նչ է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: 

Ո՞րքան ժամանակ կպահանջվի ՍՊԸ-ի պետական գրանցման համար

ՍՊԸ-ն գրանցվում է անհրաժեշտ փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ եթե ՍՊԸ-ի հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ, ապա երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե ՍՊԸ-ի հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ, ՍՊԸ-ն կգրանցվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում 30,000 ՀՀ դրամ լրացուցիչ վճար վճարվելու դեպքում։

Կա՞ պետական տուրք ՍՊԸ-ի պետական գրանցման համար

ՍՊԸ-ի պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում։

Ի՞նչ է փակ բաժնետիրական ընկերությունը

Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) է համարվում այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի, որոնք բաշխվում են միայն նրա բաժնետերերի (այդ թվում` հիմնադիրների) կամ նախապես որոշված այլ անձանց միջև։

Ո՞րքան ժամանակ կպահանջվի ՓԲԸ-ի պետական գրանցման համար

ՓԲԸ-ն գրանցվում է անհրաժեշտ փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ եթե ՓԲԸ-ի հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ, ապա երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե ՓԲԸ-ի հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ, ՓԲԸ-ն կգրանցվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում 30,000 ՀՀ դրամ լրացուցիչ վճար վճարվելու դեպքում։

Կա՞ պետական տուրք ՓԲԸ-ի պետական գրանցման համար

ՓԲԸ-ի պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում։

Ի՞նչ է բաց բաժնետիրական ընկերությունը

Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ) է համարվում այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի, և նրա բաժնետերերն իրավունք ունեն օտարել իրենց պատկանող բաժնետոմսերն առանց մյուս բաժնետերերի համաձայնության: Նման Ընկերությունն իրավունք ունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն և դրանց ազատ վաճառք։

Ո՞րքան ժամանակ կպահանջվի ԲԲԸ-ի պետական գրանցման համար

ԲԲԸ-ն գրանցվում է անհրաժեշտ փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ եթե ԲԲԸ-ի հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ, ապա երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե ԲԲԸ-ի հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ, ԲԲԸ-ն կգրանցվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում 30,000 ՀՀ դրամ լրացուցիչ վճար վճարվելու դեպքում։

Կա՞ պետական տուրք ԲԲԸ-ի պետական գրանցման համար

ԲԲԸ-ի պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում։