ԷլՈւայ իրավաբանական գրասենյակն ուրախ է հայտնել, որ մեր կառավարիչ գործընկեր Լիանա Յորդանյանը ելույթ ունեցավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» վերապատրաստման և մենթորության ծրագրի ժամանակ։
Լիանան՝իր «Ասոցիացիաներ. Ձեր լոբբիստական ուժը» ելույթում ընդգծեց գինեգործության ոլորտում կոլեկտիվ գործողությունների կարևորությունը։ Նա շեշտադրեց, թե ինչպես կարող են մասնագիտական ասոցիացիաները լսելի դարձնել արտադրողների ձայները, խթանել մտավոր սեփականության ավելի ուժեղ պաշտպանությունը, ինչպես նաև կայուն աճը և հայկական գինու համաշխարհային ճանաչմանը նպաստող քաղաքականությունը։
Լիանայի մասնակցությունը արտացոլում է ԷլՈւայ իրավաբանական գրասենյակի` ոլորտները հզորացնելու նվիրվածությունը՝ իրավական գիտելիքների և հմպտությունների, պաշտպանության և ռազմավարական ուղղորդման միջոցով։