Լիանա Յորդանյանը իրավաբանական ոլորտում մեծ փորձ ունի, աշխատելով ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում՝ իրավաբանական գրասենյակներում և կազմակերպություններում: Նա տրամադրել է խորհրդատվություն մի շարք խոշոր բիզնեսների, գլոբալ կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, բարեգործական հիմնադրամների, օտարերկրյա ներդրողների, միջազգային հաճախորդների և բաժնետերերի:
Լիանայի մասնագիտական փորձը ընդգրկում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ՝ ներռյալ խորհրդատվություն իրավական կարևոր խնդիրների և բազմամիլիոն դոլար արժողությամբ գործարքների վերաբերյալ, այդ թվում՝ միացումներ և գնումներ, բանակցություններ, ինչպես նաև դատական ներկայացուցչություն տարբեր ոլորտներում:
Լիանան խորհրդատվություն է տրամադրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Համաշխարհային բանկին օրենքի նախագծի մշակման վերաբերյալ։
Նա մի շարք կազմակերպությունների խորհրդի անդամ է, որոնց գործունեությունն ուղղված է մարդասիրական նպատակներին և մասնագիտական զարգացմանը:
Լիանա փաստաբան է՝ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ, ինչպես նաև հավաստագրված տեղեկատվության գաղտնիության մասնագետ (CIPP/E) Եվրոպայում և Գաղտնիության մասնագետների միջազգային ասոցիացիայի (IAPP) անդամ:
Լիանան իրավագիտության մագիստրոսի (LL.M.) աստիճան է ստացել Բոստոնի համալսարանից, իրավագիտության մագիստրոսի աստիճան (LL.M.) Հայաստանի Ամերիկյան համալսարանից և իրավագիտության բակալավրի աստիճան Երևանի պետական համալսարանից: