Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)

Հ/Պ
Հարց
Ի՞նչ է բաց բաժնետիրական ընկերությունը
Պատասխան

Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ) է համարվում այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի, և նրա բաժնետերերն իրավունք ունեն օտարել իրենց պատկանող բաժնետոմսերն առանց մյուս բաժնետերերի համաձայնության: Նման Ընկերությունն իրավունք ունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց  բաժանորդագրություն և դրանց ազատ վաճառք։

Հարց
Ո՞րքան ժամանակ կպահանջվի ԲԲԸ գրանցելու համար
Պատասխան

ԲԲԸ-ն գրանցվում է անհրաժեշտ փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ եթե ԲԲԸ-ի հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ, ապա երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե ԲԲԸ-ի հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ, ԲԲԸ-ն կգրանցվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում 30,000 ՀՀ դրամ լրացուցիչ վճար վճարվելու դեպքում։

Հարց
Կա՞ պետական տուրք ԲԲԸ գրանցելու համար
Պատասխան

ԲԲԸ-ն գրանցելու համար պետական տուրք չի գանձվում։

Հիմնական:
1 000 ֏

Հիմնական:

Ներառում է․

Խորհրդատվություն տնտեսական ընկերությունների ձևի մասին
Կանոնադրություն
Հիմնադրի որոշում, պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր
Ֆիրմային անվանման ստուգում` ձեր նախընտրած անվանման առկայությունը պարզելու համար
Փաստաթղթերի ներկայացում իրավաբանական անձանց պետական ռեգիստր
Կնիքի պատվիրում և ստացում
Իրական շահառուի վերաբերյալ հայտարարագրի ներկայացում
Փորձառու փաստաբանի հետ 30 րոպե խորհրդատվություն
Պրեմիում:
10 000 ֏

Պրեմիում:

Ներառում է հիմնական փաթեթը, և  

Բաժնետիրական համաձայնագիր
Աջակցություն բանկային հաշիվ բացելու հարցում
Իրավական փաստաթղթերի հինգ օրինակելի ձևեր
Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)

Եթե հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, թարգմանության և նոտարական վավերացման համար լրացուցիչ վճարներ կարող են կիրառվել։

Ձեր գնումը կատարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դուք կստանաք անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ստուգաթերթ: Մենք ձեզ կտրամադրենք ձեզ համար պատրաստված փաստաթղթերը, լրացված ստուգաթերթը մեզ տրամադրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` ստորագրման ցուցումներով: Ստորագրված փաստաթղթերը ստանալուն պես մենք դրանք կներկայացնենք պետական ​​գրանցման: