Հասարակական կազմակերպությունը ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
Հասարակական կազմակերպությունը գրանցվում է անհրաժեշտ փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում։ Լրացուցիչ վճար վճարվելու դեպքում, պետական գրանցումն իրականացվում է ավելի արագ, ըստ հետևյալի․
ա) մեկ աշխատանքային օրվա ընթացքում, 60,000 ՀՀ դրամ վճարվելու դեպքում,
բ) երեք աշխատանքային օրվա ընթացքում, 40,000 ՀՀ դրամ վճարվելու դեպքում,
գ) հինգ աշխատանքային օրվա ընթացքում, 30,000 ՀՀ դրամ վճարվելու դեպքում։
Հասարակական կազմակերպությունը գրանցելու համար պետական տուրքը կազմում է 10,000 ՀՀ դրամ:
X ՀՀ դրամ և պետական տուրք՝ 10,000 ՀՀ դրամ
Հիմնական:
X ՀՀ դրամ և պետական տուրք՝ 10,000 ՀՀ դրամ
Ներառում է հիմնական փաթեթը, և
Եթե հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, թարգմանության և նոտարական վավերացման համար լրացուցիչ վճարներ կարող են կիրառվել։
Ձեր գնումը կատարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դուք կստանաք անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ստուգաթերթ: Մենք ձեզ կտրամադրենք ձեզ համար պատրաստված փաստաթղթերը, լրացված ստուգաթերթը մեզ տրամադրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` ստորագրման ցուցումներով: Ստորագրված փաստաթղթերը ստանալուն պես մենք դրանք կներկայացնենք պետական գրանցման: